Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 02.09.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների Հավելված 4-ով սահմանված ԱՊՊԱ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեցած ավտոտրանսպորտային միջոցի գծով պատահարից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կնքված ԱՊՊԱ պայմանագրի՝ ապահովադրի միակողմանի դիմումի հիման վրա դադարեցման դեպքում վերադարձման ենթակա ապահովագրավճարի հաշվարկման հիմքում 80 տոկոսի փոխարեն 20 տոկոս կիրառելու վերաբերյալ կարգավորումը։ 


Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 02.09.2021 14:49:59