Առաջին միջազգային ապահովագրական համաժողով Ալմաթիում 09.10.2023
- Սեպտեմբերի 7-8-ը Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ղազախստանի ապահովագրական արդյունաբերության առանցքային իրադարձություններից մեկը՝ Առաջին ապահովագրական համաժողովը, որը ինքնին համընկել է Ղազախստանի Ապահովագրական հատուցումների երաշխավորման հիմնադրամի 20-ամյակի հետ:
- Հիմնադրամի հրավերով համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
- Համաժողովի նպատակն է եղել համախմբել ներքին ապահովագրական շուկայի մասնակիցներին և միջազգային փորձագետներին՝ ապահովագրության ոլորտի կայունության և զարգացման ապահովման գծով փորձի փոխանակման, թեմատիկ հարցերի ու առաջադրանքների քննարկման համար:
- «Ապահովագրական ոլորտի թվայնացման» թեմայով պանելային քննարկմանը մասնակիցները մտքեր են փոխանակել թվայնացման մարտահրավերների հաղթահարման ուղիների և երկարաժամկետ միտումների շուրջ:
- Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը կիսվել է առցանց կարգավորման, մեր երկրում թվայնացման և ապահովագրության զարգացման փորձով:
Հանդիպման հետ կապված մանրամասները կարող եք տեսնել մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/ArmenianMotorInsurersBureau ։