Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունը

Ապահովագրավճար = Բազային ապահովագրավճար x Բոնուս-Մալուս գործակից x Պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակից

Բոնուս-Մալուս գործակցի հաշվարկման կարգի և Բոնուս-Մալուս դասերին տրվող գործակիցների չափերի, ինչպես նաև Պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել RL 1-001 կանոններում: 

 

Բազային ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Բազային ապահովագրավճար = Հիմնական ապահովագրավճար x Ռիսկայնության գործակիցներ

Հիմնական ապահովագրավճարի չափն ընտրվում և հրապարակվում է համապատասխան ապահովագրական ընկերության կողմից հետևյալ միջակայքից՝

 

  • նվազագույնը 31,848 ՀՀ դրամ,
  • առավելագույնը 33,122 ՀՀ դրամ:

 

Ապահովագրավճարի վրա ազդում են հետևյալ ռիսկային գործոնները`
 

Մոտոտրանսպորտ

(ներառյալ մոտոցիկլ, տրիցիկլ, քվադրիցիկլ)


0.59

Թեթև մարդատար

1

Բեռնատար (ներառյալ ուղևորաբեռնատար)

1.185


Ավտոբուս (ներառյալ միկրոավտոբուս), տրոլեյբուս

առանց վարորդի նստատեղի մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող


1.44


առանց վարորդի նստատեղի  17-ից ավելի նստատեղ ունեցող


1.133

Վերոհիշյալ խմբերում չներառված այլ՝

ներառյալ hատուկ

0.59


 
 

 

 

Թեթև մարդատարից տարբերվող այլ ՏՄ-ների համար

Անձնական




1

Ծառայողական

Առևտրային

Հանրային տրանսպորտ

Տաքսի,  վարձակալություն

 

 

Թեթև մարդատար ՏՄ-ների համար

Անձնական


1

Հանրային տրանսպորտ

Տաքսի,  վարձակալություն

1.8

Ծառայողական, առևտրային

1.03


 



Թեթև մարդատար ՏՄ-ների համար

Մինչև 80 ձիաուժը ներառյալ

0.8

81-ից 140 ձիաուժը ներառյալ

1

141 ից 230 ձիաուժը ներառյալ

1.38

230-ից ավելի ձիաուժ

1.64


Բեռնատար ՏՄ-ների համար

Մինչև 80 ձիաուժը ներառյալ

0.8

81-ից 140 ձիաուժը ներառյալ

1

141-ից 230 ձիաուժը ներառյալ

1.09

230-ից ավելի ձիաուժ

1.1

Այլ ՏՄ-ների համար

Ցանկացած ձիաուժ

1

 

Եթե Դուք ունեք անձնական օգտագործման մարդատար ավտոտրանսպորտային միջոց, որի շարժիչի հզորությունը մինչև 80 ձիաուժ է և Ձեր ԲՄ դասին համապատասխանող գործակիցը 0.97 է:

Որքան կկազմի ԱՊՊԱ ապահովագրավճարը:

ԱՊՊԱ ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

ԱՊՊԱ ապահովագրավճար = Բազային ապահովագրավճար x ԲՄ գործակից

 

Բազային ապահովագրավճար = Հիմնական ապահովագրավճար x Ռիսկային գործակիցներ

Ենթադրենք`

Հիմնական ապահովագրավճարը = 31.848 ՀՀ դրամ,

Մարդատար ՏՄ-ի ռիսկային գործակիցը = 1
Մարդատար ՏՄ-ի օգտագործման նպատակը = 1
Մեքենայի շարժիչի հզորությունը 80 ձիաուժ է հետևաբար ռիսկային գործակիցը = 0,8:

Բազային ապահովագրավճարը կունենա հետևյալ թվային արտահայտությունը`
31.848 x 1 x 1 x 0,8 = 25.478,

Մեր օրինակում ԲՄ գործակիցը = 0.97

 

Ուստի ԱՊՊԱ ապահովագրավճարը = Բազային ապահովագրավճար (25.478) x ԲՄ գործակից (0.97) = 24,713 ՀՀ դրամ

 

Որը կլորացման արդյունքում կդառնա 25,000 ՀՀ դրամ։

 


ԱՊՊԱ ոլորտում բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերն են` 
  • նվազագույնը 18,790 ՀՀ դրամ,
  • առավելագույնը 97,776 ՀՀ դրամ։
Թարմացվել է՝ 05.09.2016 16:09:47