Ապահովագրական գործակալների թեստավորման վերաբերյալ 23.07.2015 Հարգելի՛ գործընկերներ, ԱՊՊԱ պայմանագրերի կնքման «Միասնական պատուհան» համակարգի սահուն ներդրումն ապահովելու և սպառողներին մատուցվող ծառայությունների բարձր որակն ապահովելու նպատակով Բյուրոն իրականացնում է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման իրավասությամբ օժտված անձանց «ԱՊՊԱ պայմանագրի կնքում» ոլորտում մասնագիտական գիտելիքների ստուգում։