Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 12.08.2019 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ևս մեկ դեպք: Մասնավորապես՝ քաղաքացի Խ․Գ․-ին և Հ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին պատճառել են խոշոր չափերի վնաս։

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 19.07.2019 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ Քաղաքացի Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի:

Հայտարարություն 08.05.2019 Հարգելի ավտոսեփականատերեր, Հաշվի առնելով վերջին օրերին սպառողների կողմից Հայաստանի Ավտոապահովագրող¬ների Բյուրոյին ուղղված բազմաթիվ հարցադրումները՝ կապված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքների հետ, հարկ ենք համարում հիշեցնել հետևյալը․

Վիճակագրություն՝ ԱՊՊԱ չունեցող տրանսպորտային միջոցների մասով հատուցումների վերաբերյալ 02.04.2019 Ստորև 2013-2018 թվականների կտրվածքով ամփոփված են Հայաստանի Ավտոապահովագրող¬ների Բյուրոյի կողմից վճարված այն հատուցումների մասին վիճակագրական տվյալները, որոնք պայմանավորված են եղել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների կողմից տուժողներին հասցված վնասների հատուցման հետ․

Գնառաջարկի հարցում 02.04.2019 Հարգելի գործընկեր, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (այսուհետ՝ Բյուրո) ակնկալում է Ձեր մասնակցությունը սույն հարցում-գնառաջարկությանը (այսուհետ՝ գնառաջարկ):

Շնորհավորում ենք Ապահովագրողի օրվա կապակցությամբ 19.11.2018 Ապահովագրական շուկայի հարգելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում ենք Ապահովագրողի օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում ենք մասնագիտական հմտությունների անընդհատ կատարելագործում՝ միտված նոր արդյունք ստեղծող բիզնես լուծումների ներդրման և մեր հանրության համար բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման արդյունավետ համադրությանը:

Ուշագրավ վիճակագրություն 13.11.2018 Հիմք ընդունելով աջ ղեկով մեքենաների հետ կապված վերջին ժամանակահատվածում Հայաստանի Ավտոապահովագորղների Բյուրոյին հաճախ ուղղված հարցադրումները և դրա արդյունքների նկատմամբ առկա հանրային մեծ հետաքրքրությունը,

Մտահոգիչ վիճակագրություն 01.11.2018 ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքում՝ http://appa.am/pages.php?al=appa_statistics&pid=4&d=0 հղումով:

Հետաքրքիր վիճակագրություն 22.10.2018 Վերջին մեկ տարվա տվյալներով ԱՊՊԱ ոլորտում յուրաքանչյուր 1,65-րդ ավտովթարը կամ ավտովթարների շուրջ 61 %-ը գրանցվում են պատահարների պարզեցված գրանցման միջոցով:

Հետաքրքիր վիճակագրություն 18.10.2018 Վերջին մեկ տարվա՝ 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում աճել են ավտովթարների և ԱՊՊԱ ոլորտում դրանց գրանցումների հաճախականությունը:

Թարմացվել է՝ 23.08.2019 09:33:04