Ուշադրություն. ավտոմեքենայով Վրաստան այցելելիս պետք է ունենալ պարտադիր ապահովագրության պայմանագիր 06.03.2018 Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 1-ից Վրաստանի օրենսդրության պահանջով՝ Վրաստանում չհաշվառված ավտոմեքենաները Վրաստանի տարածքում գտնվելու ժամանակահատվածում պետք է մշտապես ունենան ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիրապահովագրություն: