Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 18.04.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն համագործակցելու և աշխատանքի ներգրավելու հեռանկարով փնտրում է կրտսեր իրավաբանի՝ պատրաստակամ կիսվելու ընկերության տասնամյա տեսական և գործնական գիտելիքներով։

Թափուր աշխատատեղի մրցույթ 25.02.2022 Թափուր աշխատատեղի մրցույթ

ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարի վերաբերյալ 27.01.2022 Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ Բյուրոյի խորհրդի կողմից տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները:

Աջակցություն Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մեր գործընկերներին 24.11.2021 Բյուրոյի և Բյուրոյի անդամ ապահովագրական որոշ ընկերությունների կողմից ԱՀ ոստիկանության ՃՈ-ին աջակցություն ցուցաբերելու նպատակով տրամադրվել են ճանապարհատրանսպորտային պատահարների պատշաճ գրանցման և հետագա աշխատանքների անխափան ապահովման համար անհրաժեշտ համակարգչային և հարակից տեխնիկական միջոցներ։

Շնորհավոր Ապահովագրողի Օր 19.11.2021 Ջերմորեն շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին Ապահովագրողի մասնագիտական տոնի կապակցությամբ։

ASWA բջջային հավելվածի միջոցով կարելի է նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքել 18.11.2021 Հայտնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումը հնարավոր է նաև ASWA բջջային հավելվածի միջոցով

Թափուր աշխատատեղի մրցույթ 13.09.2021 Մեր թիմին միանալու նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է փորձառու մասնագետի, ով պատասխանատու կլինի հատուցումների գծով՝ Բյուրոյի կողմից հետադարձ պահանջների արտադատական կարգավորման և ապահովագրական ընկերությունների միջև անհամաձայնությունների կարգավորման համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 24.06.2021 Տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի` այն դեպքում, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվում են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները։

Թափուր աշխատատեղի մրցույթ 18.06.2021 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարում է Իրավանական ծառայության ղեկավարի թափուր աշխատատեղի մրցույթ։

Հիշեցում ապահովադիրներին և վարորդներին 14.06.2021 Հարգելի ապահովադիրներ և վարորդներ, Հիշեցնում ենք, որ համաձայն օրենքի՝ ԱՊՊԱ ոլորտում կրկնակի փորձաքննության անցկացումից հետո նույն հարցով (պատահարի առաջացման մեջ մեղավորություն կամ տվյալ գույքին պատճառված վնասների չափ) լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Համապատասխանաբար, եթե Ձեզ հետ կապված հատուցման գործընթացում կատարվել է կրկնակի փորձաքննություն, և Դուք համաձայն չեք դրա արդյունքներին, ապա կրկնակի փորձաքննության արդյունքների բողոքարկման նպատակով անհրաժեշտ է դիմել իրավասու դատարան։

Թարմացվել է՝ 18.09.2024 12:28:05