Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 24.06.2021 Տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի` այն դեպքում, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվում են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները։

Թափուր աշխատատեղի մրցույթ 18.06.2021 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարում է Իրավանական ծառայության ղեկավարի թափուր աշխատատեղի մրցույթ։

Հիշեցում ապահովադիրներին և վարորդներին 14.06.2021 Հարգելի ապահովադիրներ և վարորդներ, Հիշեցնում ենք, որ համաձայն օրենքի՝ ԱՊՊԱ ոլորտում կրկնակի փորձաքննության անցկացումից հետո նույն հարցով (պատահարի առաջացման մեջ մեղավորություն կամ տվյալ գույքին պատճառված վնասների չափ) լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Համապատասխանաբար, եթե Ձեզ հետ կապված հատուցման գործընթացում կատարվել է կրկնակի փորձաքննություն, և Դուք համաձայն չեք դրա արդյունքներին, ապա կրկնակի փորձաքննության արդյունքների բողոքարկման նպատակով անհրաժեշտ է դիմել իրավասու դատարան։

Կարևոր նորություն ավտոսեփականատերերի համար 02.06.2021 Հարգելի ավտոսեփականատերեր, Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ պատահարի հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասի հատուցումն ստանալու համար այսուհետ Ձեզանից պահանջվելու է ունենալ գործող ԱՊՊԱ պայմանագիր։

Թափուր աշխատատեղի մրցույթ 01.04.2021 Բյուրոն հայտարարում է թափուր աշխատատեղի մրցույթ «Վերահսկող» պաշտոնի համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 31.03.2021 Հիշեցնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 24-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների կողմից կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացվեն ապահովագրական հատուցման դիմումը կարգավորող (բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը դիմումատուին ծանուցած) ապահովագրական ընկերության միջոցով։

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ( խարդախության) ևս մեկ դեպք 10.02.2021 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Քաղաքացի Վ.Հ.-ն 2019թ.-ի նոյեմբերի 27-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի հարակից տարածքում ենթարկվել է ինքնավթարի:

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ( խարդախության) ևս մեկ դեպք 10.02.2021 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Քաղաքացի Գ. Թ.-ին և քաղաքացի Դ.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ստորև ներկայացվածի համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.02.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն որոշում է կայացրել վերսկսել տեղեկատվություն ուղարկել Ճանապարհային ոստիկանություն ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների վերաբերյալ, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր։

Թափուր աշխատատեղի մրցույթ 05.02.2021 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարում է Իրավաբանական ծառայության ղեկավարի թափուր աշխատատեղի մրցույթ

Թարմացվել է՝ 04.12.2024 10:31:32