ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 31.03.2021 Հիշեցնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 24-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների կողմից կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացվեն ապահովագրական հատուցման դիմումը կարգավորող (բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը դիմումատուին ծանուցած) ապահովագրական ընկերության միջոցով։