Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման կանոններում (RL 1-032) կատարված փոփոխությունների գրանցում 20.10.2011 Կենտրոնական բանկի կողմից 2011թ. հոկտեմբերի 20-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները:

Կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

• սահմանվել է կրկնակի փորձաքննության անցկացման պահանջի հետ կապված երեք տեսակի դիմում` ըստ փորձաքննության առանձին տեսակների և երկու փորձաքննությունների վերաբերյալ` միաժամանակ,
• հստակեցվել է ապահովագրական պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն նշանակելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
• սահմանվել է դրույթ, համաձայն որի` կանոններում նախատեսված կամ Բյուրոյի կողմից պահանջված փաստաթղթերից բացի այլ փաստաթուղթ չի ընդունվում Բյուրոյի կողմից,
• սպառիչ սահմանվել են այն հարցադրումները, որոնք ապահովագրական պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն պահանջող անձի կողմից կարող են ներկայացվել Բյուրո:
Կանոնների փոփոխված տարբերակը տեղադրված է կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 26.10.2011 11:46:57