Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգի կանոններում (RL 1-002) կատարված փոփոխությունների գրանցում 25.10.2011 Կենտրոնական բանկի կողմից 2011թ. հոկտեմբերի 25-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից հաստատված «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ» RL 1-002 կանոններում կատարված փոփոխությունները:

Կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

• հանվել է ԱՊՊԱ վկայագրի ձեռագիր լրացման եղանակը` թողնելով միայն էլեկտրոնային եղանակով համակարգչի միջոցով վկայագրի լրացման հնարավորությունը.
• սահմանվել է ապահովագրողի պարտականությունը պատշաճ կերպով պահպանել և արխիվացնել ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ապահովադրի ներկայացրած բոլոր փաստաթղթերը.
• սահմանվել է, որ ԱՊՊԱ վկայագրում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները լրացնելիս կարող են հիմք ընդունվել ապահովադրի ներկայացրած այլ փաստաթղթերը և տեղեկությունները ոչ միայն ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (մաքսային հայտարարագրի) բացակայության, այլև դրանում պարունակող տեղեկությունների` իրականությանը չհամապատասխանելու դեպքերում.
• հստակեցվել է, որ ԱՊՊԱ վկայագրի «Լիազորված տիրապետողներ» դաշտում լրացվում է ոչ թե այն անձանց ցանկը, ում տիրապետմանը պետք է հանձնվի ավտոտրանսպորտային միջոցը պայմանագրի գործողության ընթացքում, այլ միայն այն այն անձանց, ովքեր վարելու են այդ ավտոտրանսպորտային միջոցը:

Նշված առաջին փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2012թ. ապրիլի 1-ին, իսկ մյուս փոփոխությունները` 2011թ. նոյեմբերի 4-ին: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո կանոնների փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 25.10.2011 14:10:33