Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Արտաքին աուդիտի ընտրության մրցույթ 18.11.2011 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է մրցույթ 2011թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
1. ունեն ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrl-financial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),
2. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը ունի ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3. աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը ունեն աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4. աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված է համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը ունի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայականը կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը,
5. աուդիտորական կազմակերպությունը Բյուրոյի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բյուրոյի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

Աուդիտի իրականացման ավարտը `15.03.2012թ
Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2012թ

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.
- 2011թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:
- 2011թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

Մրցութի հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ, ք. Երևան, Թումանյան 8 (3-րդ հարկ) հասցեով:

Մրցութային հայտերը պետք է ներառեն`
- ընկերության աուդիտորական փորձը, հատկապես` ապահովագրական կամ բանկային համակարգում փորձը հիմնավորող տեղեկատվությունը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները,
-աուդիտի արժեքը` ներառյալ հարկերը:

Մրցույթում հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած անկախ աուդիտորական կազմակերպությունը:
 
Առաջարկները ձևավորելու նպատակով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (115) հեռախոսահամարով` գլխավոր հաշվապահ Կարինե Ավետիսյանին:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ

Թարմացվել է՝ 23.11.2011 15:10:24