Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-013 և RL 1-014 կանոններում կատարված փոփոխությունների գրանցում 15.12.2011 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին գրանցվել և ուժի մեջ են մտել Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» (RL 1-013) և «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» (RL 1-014) կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:

Համաձայն կանոններում կատարված փոփոխությունների` մեկ տարով երկարաձգվել են ԱՊՊԱ ոլորտում գույքին պատճառված վնասների գնահատում իրականացնող փորձագետների և ԱՊՊԱ ոլորտում պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների նախկինում տրված որակավորման ժամկետները: 
Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում:

Թարմացվել է՝ 15.12.2011 16:48:11