Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-005 կանոններում կատարված փոփոխությունների և RL1-036 կանոնների գրանցում 15.12.2011 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 15-ին գրանցվել և ուժի մեջ է մտել Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի վճարման կարգի նկատմամբ սահմանափակումների» RL 1-005 կանոններում կատարված փոփոխությունը և «ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային լրացման հետ կապված տեխնիկածրագրային պահանջների» RL 1-036 կանոնները:
RL 1-005 կանոններում կատարված փոփոխությամբ այդ կանոններով սահմանված սահմանափակումների գործողությունը երկարաձգվել է մեկ տարով` տարածվելով մինչև 2012թ դեկտեմբերի 31-ը կնքված պայմանագրերի նկատմամբ:
RL 1-036 կանոններով սահմանվում են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային եղանակով լրացմանը ներկայացվող տեխնիկածրագրային պահանջները:

Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում:

Թարմացվել է՝ 15.12.2011 16:49:54