Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 22.12.2011 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 21-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից հաստատված հետևյալ կանոնները և կանոններում կատարված փոփոխությունները.

1. 2012 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոններ (RL1-009),

2. ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման կանոններում կատարված փոփոխություն (RL1-017),

3. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման կանոններում կատարված փոփոխություն (RL 1-018),

4. ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրական գումարի միասնական չափը սահմանող կանոններ (RL 1-037):
 
Կանոնները և կանոններում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2012 թ հունվարի 1-ին:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո կանոնների փոփոխված տարբերակները կտեղադրվեն կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 23.12.2011 10:59:32