Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը պարտադիր է 27.12.2011 Հարգելի քաղաքացիներ, շրջանառվում է տեղեկատվություն, թե 2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլևս պարտադիր չէ և ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում` ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր, թե` ոչ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշելու հասարակությունը, ինչը մեր համոզմամբ կարող է լրացուցիչ խնդիրներ և լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի և վարորդների համար: Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ`
1. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է,
2. ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ,
3. առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:
Վերոգրյալից ելնելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Թարմացվել է՝ 27.12.2011 11:05:42