Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-034 կանոնների գրանցում

RL 1-034 կանոնների գրանցում 10.01.2012 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2011թ-ի դեկտեմբերի 30-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «Համալիր ստուգման արդյունքներով ապահովագրական ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման մեթոդաբանությունը» RL 1-034 կանոնները:
Կանոնների ընդունումը նպատակ է հետապնդում Բյուրոյի կողմից ապահովագրական ընկերությունների նկատմամբ իրականացվող վերահսկողության ոլորտում ապահովել հնարավոր անաչառությունը, որոշումների օբյեկտիվ հիմնավորվածությունը, հետևողականությունը և պրոֆեսիոնլիզմը, ինչը Բյուրոյի նկատմամբ ընկերությունների վստահության բարձրացման կարևորագույն գործոն է:
Կանոնները տեղադրված են կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում:

Թարմացվել է՝ 03.12.2013 10:51:53