Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-038  և RL 1-002 կանոնների գրանցում

RL 1-038 և RL 1-002 կանոնների գրանցում 17.07.2012 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2012 թ-ի հուլիսի 12-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված հետևյալ կանոնները և կանոններում կատարված փոփոխությունները.
 1. "ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների" RL 1-038 կանոններ
 2. "ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ" RL 1-002 կանոնների լրացում և փոփոխություններ
   RL 1-038 կանոնների ընդունումը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ համակարգի գործարկման ներկայիս փուլում.
 • բարձրացնել ԱՊՊԱ վկայագրերի կնքման գործընթացի արդյունավետությունը,
 • ստեղծել ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային եղանակով լրացման և դրանց կնքման համար անհրաժեշտ տեխնիկածրագրային ենթակառուցվածք,
 • բարելավել կնքված ԱՊՊԱ վկայագրերի, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների և ԱՊՊԱ գծով հատուցումների վերաբերյալ ամբողջական տվյալների առավելագույնս ճշգրիտ և սեղմ ժամկետներում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրելու գործընթացը, ինչպես նաև ապահովել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի տվյալների առավելագույն ճշգրտությունն ու ամբողջականությունը:
   RL 1-002 կանոնների փոփոխությունը անմիջականորեն պայմանավորված է RL 1-038 կանոններով սահմանված դրույթներով, մասնավորապես փոփոխության նպատակը ԱՊՊԱ վկայագրերի ձեռագիր լրացման եղանակի բացառումն է:
   RL 1-038 կանոններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հուլիսի 15-ից և տեղադրված են կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում: RL 1-002 կանոններն ուժի մեջ են մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ին և փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո կանոնների փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 03.12.2013 10:59:58