Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն

Ուշադրություն 30.11.2012 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է մրցույթ 2012թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման նպատակով

Մրցույթին կարող են մասնակցել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին
1.
ունեն ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrl-financial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ), 
2.
աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը ունի ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական), 
3.
աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը ունեն աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում
4.
աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված է համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը ունի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայականը կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը
5.
աուդիտորական կազմակերպությունը Բյուրոյի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բյուրոյի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը

Աուդիտի իրականացման ավարտը `31.03.2013թ 
Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 15.04.2013թ 

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն
- 201
2թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը
- 201
2թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը

Մրցութի հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով

Մրցութային հայտերը պետք է ներառեն
-
ընկերության աուդիտորական փորձը, հատկապես` ապահովագրական կամ բանկային համակարգում փորձը հիմնավորող տեղեկատվությունը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները
-
աուդիտի արժեքը` ներառյալ հարկերը

Մրցույթում հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած անկախ աուդիտորական կազմակերպությունը:
 
Առաջարկները ձևավորելու նպատակով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (115) հեռախոսահամարով` գլխավոր հաշվապահ Կարինե Ավետիսյանին:

Թարմացվել է՝ 03.12.2013 10:50:15