Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն

Ուշադրություն 18.12.2012 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում  է,  որ ՀՀ  տարածքում  գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է  օրենքի շրջանակներում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր:  Մասնավորապես, համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել  օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն  ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն:  Ընդ որում ` ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը` 1 տարի ժամկետով:   Ուստի,  ապահովագրական ընկերությունները  որևէ հիմք չունեն ինչպես մերժելու  իրենց դիմած անձանց  կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ  որևէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:    Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է  բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձևակերպել գրավոր: Լրացուցիչ խնդիրներ ունենալու պարագայում խնդրում ենք  պահանջել ապահովագրական ընկերությունից գրավոր մերժումը  և դիմել անմիջապես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո`  Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ(010) 580034, (010) 580043  թեժ գծի հեռախոսահամարներով:

Թարմացվել է՝ 16.12.2013 14:29:03