Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

2013 թվականից գործելու է Բոնուս-Մալուս համակարգը

2013 թվականից գործելու է Բոնուս-Մալուս համակարգը 28.12.2012

Հարգելի վարորդներ,

Տեղեկացնում ենք, որ Բյուրոյի կողմից ընդունվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման»  RL1-040  կանոնները: Նշված կանոնները ուժի մեջ են մտնում 2013թ.-ի հունվարի մեկից:

Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի (լիազորված տիրպետողի) ապահովագրական պատմության հիման վրա:

Մասնավորապես՝ համակարգի ներդրման առաջին տարում (2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար) Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով բոնուս կստանան այն վարորդները (լիազորված տիրապետողները), ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում առնվազն մեկ օր հանդիսացել են գործող ԱՊՊԱ պայմանագրերում լիազորված տիրապետողներ և այդ օրերի ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար, որոնցում իրենց պատճառով ապահովագրական ընկերությունը (կամ Բյուրոն) հատուցում է կատարել որևէ տուժողի:

Ելնելով բոնուս–մալուս համակարգի տրամաբանությունից՝ վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր «կարգապահ» տարվա համար, ինչպես նաև առաջիկայում կսահմանվեն ապահովագրավճարների հավելավճարներ (մալուսներ), որոնք կկիրառվեն այն վարորդների համար, որոնց պատճառով ապահովագրական ընկերությունը (կամ Բյուրոն) հատուցումներ են կատարել որևէ տուժողի:

Հետևաբար Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր և զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար, որոնք բոլոր ռիսկերից ու բացասական հետևանքներից բացի նպաստելու են նաև հետագայում ԱՊՊԱ պայմանագրի համար ավելի մեծ գումար վճարելուն:

«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL1-040  կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Բոնուսի կիրառման համառոտ նկարագիր

2013 թվականին, առաջին անգամ Բոնուս Մալուս համակարգի կիրառման ժամանակ, լիազորված տիրապետողը ստանում է բոնուս 1 դասի չափով, եթե

Բոնուս-Մալուս համակարգի  առաջին անգամ կիրառումից բացի մնացած այլ դեպքերում լիազորված տիրապետողը ստանում է բոնուս 1 դասի չափով, եթե

2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում առնվազն մեկ օր հանդիսացել է գործող ԱՊՊԱ պայմանագրում լիազորված տիրապետող և այդ օրերի ընթացքում չի ունեցել ԱՊՊԱ պատահար, որում իր պատճառով ապահովագրական ընկերությունը հատուցում է կատարել որևէ տուժողի:

պայմանագրի կնքման պահին նախորդող դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում առնվազն 345 պայմանագրային օր հանդիսացել է լիազորված տիրապետող և այդ ընթացքում չի ունեցել ԱՊՊԱ պատահար, որում իր պատճառով ապահովագրական ընկերությունը հատուցում է կատարել որևէ տուժողի:

2013 թվականին առաջին անգամ Բոնուս Մալուս համակարգի կիրառման դեպքում  անսահմանափակ թվով լիազորված տիրապետողներով ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը զեղչվում է (կիրառվում է բոնուս 1 դասի չափով), եթե

Բոնուս-Մալուս համակարգի  առաջին անգամ կիրառումից բացի մնացած այլ դեպքերում անսահմանափակ թվով լիազորված տիրապետողներով պայմանագրի ապահովագրավճարը զեղչվում է (կիրառվում է բոնուս 1 դասի չափով), եթե

2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում ապահովադիրը ունեցել է անսահմանափակ լիազորված տիրապետողներով ԱՊՊԱ պայմանագիր և այդ ժամանակահատվածում նրա ապահովագրած մեքենաների մասնակցությամբ տեղի չի ԱՊՊԱ պատահար, որում իր պատճառով ապահովագրական ընկերությունը հատուցում է կատարել որևէ տուժողի:

ապահովադիրը դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում առնվազն 345 պայմանագրային օր ունեցել է անսահմանափակ լիազորված տիրապետողներով գործող ԱՊՊԱ պայմանագիր և այդ ժամանակահատվածում նրա ապահովագրած մեքենաների մասնակցությամբ տեղի չի ունեցել ԱՊՊԱ պատահար, որում իր պատճառով ապահովագրական ընկերությունը հատուցում է կատարել որևէ տուժողի:


    

Թարմացվել է՝ 03.12.2013 10:49:58