Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցվել է Բոնուս-Մալուս համակարգի կիրառման կանոնների փոփոխված տարբերակը

ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցվել է Բոնուս-Մալուս համակարգի կիրառման կանոնների փոփոխված տարբերակը 23.08.2013

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից 2013 թ-ի օգոստոսի 20-ին գրանցվել են Բոնուս-Մալուս համակարգի կիրառման վերաբերյալ Բյուրոյի կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: 
Գրանցված փոփոխություններով և լրացումներով սահմանվում են Բոնուս-Մալուս նոր գործակիցները՝ իրենց համապատասխանող դասերով, ԱՊՊԱ համակարգում մալուսի չափերը
Փոփոխություններով և լրացումներով RL 1-040 կանոններում կատարվել են նաև որոշ տեխնիկական հստակեցումներ:

Կանոնների հիմքում դրված են հայեցակարգից բխող երեք հիմնարար սկզբունքներ՝ կիրառման սկզբնական շրջանում Բոնուս-Մալուս համակարգի պարզությունն ու հասարակության համար ընկալելիությունը, խրախուսումների տրամադրումը այն վարորդներին (ապահովադիրներին), ովքեր ապահովել են ապահովագրական ծածկույթի անընդհատություն, ինչպես նաև խրախուսումների և պատժաչափերի (բոնուսների և մալուսների) համաչափությունը։ Կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 2-ին։

Կանոնների ինկորպորացված տարբերակը կարդացեք այստեղ


Թարմացվել է՝ 03.12.2013 11:02:35