Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-031 կանոնների գրանցում

RL 1-031 կանոնների գրանցում 01.11.2013

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2013 թ.-ի հոկտեմբերի 29-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասների գծով բժշկի ցուցումով բուժման շարունակականության (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման) ապահովմանն ուղղված միջոցառումների հետ կապված և այլ ծախսերի հատուցման ենթակա սահմանաչափերը և այդ ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշների» RL 1-031 կանոնների փոփոխությունները և լրացումները:


RL 1-031 կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. կոտրվածքները բաժանվել են երկու խմբի՝

  • ողնաշարի, ազդրոսկրի, մեծ ոլոքի կոտրվածքներ, կոնքազդրային հոդի և ծնկահոդի ներհոդային կոտրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 6 ամիս),
  • այլ կոտրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 4 ամիս),

2. ավելացվել է այրվածքների խումբը՝

  • այրվածքներ առանց սպիացման և ֆունկցիայի խանգարման (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 2 ամիս),
  • այլ այրվածքներ (ամբուլատոր-ռեաբիլիտացիոն բուժման առավելագույն ժամկետը՝ 12 ամիս):

 

RL 1-031 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնելու 2013 թվականի նոյեմբերի 11-ին: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո կանոնների ինկորպորացված տարբերակը կտեղադրվի կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

 

 

Թարմացվել է՝ 03.12.2013 10:58:55