Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն

Ուշադրություն 28.12.2013 ՀՀ Կառավարությունը 26.12.2013թ. նիստում հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որոնք ուղղված են ապահովագրության ոլորտում խարդախությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի ներդրմանը: Փաթեթում ընդգրկված հիմնավորման համաձայն դրա ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների), իսկ որոշ դեպքերում` նաև ապահովադիրների և շահառուների կողմից ապահովագրության պայմանագրերի կնքման բնագավառում, ինչպես նաև ապահովագրական հատուցման գործընթացում ապահովագրական կեղծիքներ հանդիսացող արարքների դուրսգրման, դասակարգման և դրանց համար պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ: Նշված նախագծերի փաթեթով մասնավորապես նախատեսվում են այնպիսի հանցակազմերի առանձնացումը և դրանց համար համապատասխան սանկցիաների նախատեսումը, ինչպիսիք են. 

1. Փորձագետի, վերանորոգող կազմակերպության ղեկավարի կամ աշխատակցի, բժիշկի կամ այլ մասնագետի, ինչպես նաև ապահովագրական կազմակերպության՝ ապահովագրական հատուցման գործընթացին ներգրավված աշխատակցի կողմից ապահովագրական ռիսկի վրա ազդող հանգամանքների, ապահովագրական պատահարի հանգամանքների կամ վնասի չափի վերաբերյալ ակնհայտ սխալ եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը 
2. Կեղծ ապահովագրական պատահար կազմակերպելը, ապահովագրական պատահարի առաջացմանը նպաստելը կամ ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած վնասի կանխմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը կամ վնասի մեծացմանն ուղղված գործողություններ իրականացնելը: 
3. Ապահովագրության բնագավառում տեղեկատվության կեղծումը, 
4. Ապահովագրական գործակալ չհանդիսացող անձի կողմից ապահովագրավճարներ ներգրավելը, 
5. Կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր իրացնելը կամ օգտագործելը կամ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր հափշտակելը, 
6. Առանց համապատասխան որակավորման փորձագիտական եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը կամ այդպիսի եզրակացությունը կամ հաշվետվությունը որպես հիմք ընդունելը: 
Առաջնորդվելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանա¬տվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ կետով, որի համաձայն Բյուրոն մասնակցում է ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների (զեղծարարության) կանխմանն ուղղված միջոցառումներին՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կարևորում է վերոնշյալ նախագծերի փաթեթը և համոզված է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այդ օրինագծերի ընդունման և կիրարկման արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ պայքարել ապահովագրության ոլորտում խարդախությունների դեմ:

Թարմացվել է՝ 28.12.2013 18:51:28