Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 14.01.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2013 թ.-ի դեկտեմբերի 26-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները։ Գրանցված փոփոխություններով և լրացումներով սահմանված են ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց առաջ Բոնուս-Մալուս դասերի վերաբերյալ Տեղեկատվական համակարգից հարցում կատարելու կարգն ու ժամկետները և ԱՊՊԱ վկայագրում նույնականացման համարի` «ID կոդ»-ի առկայության պարտադիր պայմանը: Կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտել 2013 թվականի դեկտեմբերի 26-ին։ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է կայքի «Իրավական ակտեր» բաժնում։

Թարմացվել է՝ 14.01.2014 17:11:52