Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 03.04.2014 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի բազայի ադմինիստրատորի թափուր աշխատատեղի մասին 

Վայրը` Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 22, տարածք 2 
Էլ. Հասցե: info@paap.am 
Աշխատաժամանակը` Լրիվ դրույք 
Աշխատատեղի նկարագիրը` 
- Տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովում, անհրաժեշտ աշխատակիցներին տվյալների հասանելիության ապահովում 
Գործառույթները` 
- աշխատանքի կազմակերպման բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում բաժնի պետին, 
- աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նպատակով աշխատանքային պայմանների ապահովման պահանջի ներկայացում բաժնի պետին,
- Կիրառական ծրագրային ապահովման ադմինիստրավորում, 
- օգտագործողներին տվյալների բազաների մակարդակով իրավասությունների տրամադրում, 
- ծրագրային համակարգի շահագործման ընթացքում բացահայտված սխալների և խախտումների վերլուծություն և վերացում (խախտումների մատյանի վարում), 
- տվյալների արխիվացում և անհրաժեշտության դեպքում դրանց վերականգնում, 
- օգտագործողների համար Տեղեկատվական համակարգի վերաբերյալ սեմինարների և ուսուցումների անցկացում, 
- Բաժնի պետի հանձնարարականների կատարում: 
Կրթությունը և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները`
 - Բարձրագույն տեխնիկական կրթություն, 
 - SQL DB Developer, 
 - Oracle DBMS տվյալների կառավարման համակարգի իմացություն,
 - Oracle Developer,
 - Oracle administrator, 
 - SQL ծրագրավորման լեզվի իմացություն։ 
Մասնագիտական աշխատանքային փորձը` 
 - ՏՏ ոլորտում վերջին մեկ տարում առնվազն երեք ամսվա աշխատանքային փորձ 
Դիմելու ընթացակարգը` 
Բոլոր հավակնորդները կարող են ուղարկել իրենց CV-ն և ուղեկցող նամակը (Cover letter) info@paap.am էլ. հասցեով կամ ներկայացնել Բյուրոյի գրասենյակ` Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով: 
Դիմելու վերջնաժամկետը` 17 ապրիլի 2014թ:

Թարմացվել է՝ 03.04.2014 10:26:51