
Կանոնների գրանցում 07.07.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014 թ.-ի հուլիսի 8-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության կանոններ» RL 1-014 և «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները: RL 1-014 և RL 1-032 կանոններում «մեղավորության վերաբերյալ համաձայնության ակտ» հասկացությունը փոխարինվել է «պատահարի հանգամանքների վերաբերյալ համաձայնության ակտ» հասկացությամբ, որը ավելի հստակ է արտահայտում փաստաթղթի էությունը։ Կանոններում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ին։