
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014թ.-ի հուլիսի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010 և «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները: RL 1-010
կանոններում կատարած փոփոխությունների համաձայն ապահովագրական ընկերությունները, իրենց ներկայացուցիչները, գործակալները, պարտավոր են ժամանակավոր պետհամարանիշներով ապահովագրվող տրանսպորտային միջոցների ապահովադիրներին տրամադրել պետհամարանիշների փոփոխության մասին ապահովագրողին տեղեկացնելու պարտավորության վերաբերյալ տեղեկանք։ RL 1-032 կանոններում կատարած փոփոխությունների համաձայն կրկնակի փորձաքննություն նշանակելու համար պահանջվող փաստաթղթերը վարչական վարույթ կամ քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ձեռք բերման անհնարինության դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու համար Օրենքով սահմանված ժամկետի հաշվարկը կասեցվում է՝ մինչև անհնարինությունը պայմանավորող հանգամանքների վերացումը: Անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման անհնարինությունը հիմնավորվում է Բյուրո ներկայացված համապատասխան փաստաթղթերը տրամադրելու վերաբերյալ դատարան ներկայացված հայցադիմումով։ RL 1-010 կանոններում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի
10-ին, իսկ RL 1-032 կանոններում կատարված փոփոխություններն` 2014 թվականի օգոստոսի
1-ին: