Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 13.08.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014թ-ի օգոստոսի 12-ին գրանցվել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի բժշկական հանձնաժողովի կողմից հաստատված՝ «2014 թվականի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկ» RL 1-024 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Կանոններում փոփոխությունների և լրացումների կատարումը պայմանավորված է 2014 թվականի հունիսի 23-ին Բյուրո ներկայացված հատուցման դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա Բյուրոյի բժշկական հանձնաժողովի կողմից մասնագիտական որոշման կայացմամբ՝ համաձայն որի դիմումի մեջ նշված վնասը (աչք-ակնակապճի վնասվածք՝ ակնագնդի և (կամ) ակնակապճի ոսկրերի ամբողջականության խանգարմամբ, երբ ամբողջությամբ կամ մասնակի պահպանված է տեսողությունը) ներառվել է տուժողի առողջությանը պատճառված վնասների ցանկում, որոնց գծով բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը ՀՀ տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, և սահմանվել է ՀՀ տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունը (Մոսկվայի Հեմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ), որի կողմից համապատասխան վնասի գծով բժշկական օգնություն ցուցաբերվելու կամ առողջության վերականգում իրականացվելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում: Բյուրոյի RL 1-024 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում 2014թ-ի օգոստոսի 22-ին:

Թարմացվել է՝ 13.08.2014 09:36:28