Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 21.08.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 20-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամների ընդհանուր ժողովի կողմից հաստատված ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրո ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները և լրացման հրահանգը» RL 1-035 կանոնները: Կանոններում կատարված փոփոխությունները պայմանավորված են մի շարք նպատակներով, որոնցից են՝

  1. Բյուրոյի կողմից առավել մանրամասն վիճակագրական տվյալների ստացումը՝ ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ առավել խորը վերլուծությունների իրականացման նպատակով, 
  2. ԱՊՊԱ ոլորտում անդամ ապահովագրական ընկերությունների կողմից կատարվող գործառույթների առավել հստակ պատկերումը, 
  3. ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա և հաշվետվությունների միջոցով ստացված տեղեկատվությունների միջև համեմատությունների իրականացման հնարավորությունների ներդրում և անհամապատասխանությունների հայտնաբերում: 
Նշված նպատակների իրականացման համար անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունում ավելացվել են նոր բաղադրիչներ, որոնք առավել հստակ են արտացոլում ԱՊՊԱ համակարգի իրական պատկերը։ Բյուրոյի RL 1-035 կանոններն ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ին:

Թարմացվել է՝ 21.08.2014 11:06:19