Կանոնների գրանցում 11.09.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 10-ին գրանցվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից հաստատված ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-027 կանոններում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները, մասնավորապես՝
• սահմանվել է հեռակա վերահսկողական նոր գործիք՝ Բյուրոյի կողմից դիմում-բողոքների ստացումը և դրանց հիման վրա համապատասխան վարույթի իրականացումը,
• նախատեսվել է ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ վերահսկողության գործառույթների իրականացման հնարավորություն, ինչպես նաև բացահայտված խախտումների գծով պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով ՀՀ կենտրոնական բանկ փոխանցելու հնարավորություն և այլն:
Կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտել սույն թվականի սեպտեմբերի 11-ին: