
Առաջարկների ներկայացման հարցում 26.03.2015 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում մինչև մեկ րոպե տևողությամբ տեղեկատվական հոլովակների պատրաստման վերաբերյալ: Առաջարկները պետք է ներառեն առնվազն՝
• տեղեկատվական հոլովակների պատրաստման գինը,
• աշխատանքների կատարման ժամկետը:
Առաջարկները պետք է ուղարկվեն info@paap.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացվեն լիազորված անձի կողմից ստորագրված փակ ծրարով ` ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը ներառյալ:
Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:
Առաջարկները ձևավորելու նպատակով անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (108) հեռախոսահամարով` PR մասնագետ Արմինե Հակոբյանին:
Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով: