Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 30.04.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 29-ին գրանցվել են «ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառման կարգ» RL 1-003 և «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038 կանոններում կատարված փոփոխությունները, ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման» RL 1-045 կանոնները և «Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական պատահարի մասին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջը» RL 1-004, «Համաձայնեցված հայտարարագիր կնքելուն համաձայնության տրամադրման» RL 1-016, «Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների` պատահարի վայր ժամանելու նկատմամբ պահանջի» RL 1-030 կանոնների գործողության դադարեցումը: Բյուրոյի RL 1-003 կանոններում կատարված փոփոխություններով մասնավորապես՝ հնարավորություն է ստեղծվում գործող համակարգին զուգահեռ առանձնացված կարգով համարակալել ԱԱՄՊ համակարգի միջոցով կնքված ԱՊՊԱ պայմանագրերը՝ ապահովելով վկայագրերի հերթական համարակալման սկզբունքը: RL 1-045 կանոններով սահմանվել է ԱՊՊԱ ոլորտում գործունեություն ծավալող մի շարք անձանց մասնագիտական գիտելիքների ստուգման գործընթացի նոր կարգ, որը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետորեն ստուգել մասնագիտական գիտելիքները՝ ԱՊՊԱ համակարգն ապահովելով համապատասխան կանոնակարգումներին և գործընթացներին առավել իրազեկ և հմուտ մասնագետներով: RL 1-038 կանոններում կատարված լրացմամբ սահմանվել է, որ ապահովագրական ընկերության անունից ԱՊՊԱ պայմանագրերի կնքման համար ապահովագրական գործակալը ԱՊՊԱ վկայագրերի լրացման ժամանակ պետք է ունենա նաև Բյուրոյի կողմից տրված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համապատասխան հավաստագիր: Բյուրոյի RL 1-004, RL 1-016 և RL 1-030 այլևս արդիական չեն, քանի որ նշված կանոններով ամրագրված դրույթներն արդեն իսկ ներառվել են «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029 կանոններում: Գրանցված «ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառման կարգ» RL 1-003, ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման» RL 1-045 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում, իսկ «Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական պատահարի մասին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջը» RL 1-004, «Համաձայնեցված հայտարարագիր կնքելուն համաձայնության տրամադրման» RL 1-016, «Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների` պատահարի վայր ժամանելու նկատմամբ պահանջի» RL 1-030 և կանոնների գործողությունը դադարում է 2015 թվականի ապրիլի 30-ին, իսկ «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038 կանոնները ուժի մեջ են մտնում սույն թվականի հունիսի 1-ին:

Թարմացվել է՝ 06.05.2015 16:51:23