Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

2015թ-ի 3-րդ եռամսյակի քննական օրեր 01.06.2015 Հարգելի՛ գործընկերներ, 


Ձեզ ենք ներկայացնում 2015թ-ի 3-րդ եռամսյակի համար Բյուոյի կողմից անցկացվող մասնագիտական գիտելիքների ստուգման համար սահմանված օրերը։

-01․07․2015թ,
-15․07․2015թ,
-31․07․2015թ,
-14․08․2015թ,
-31․08․2015թ,
-10․09․2015թ,
-17․09․2015թ,
-30․09․2015թ, ժամը՝ 15։00։

Հիշեցնում ենք, որ համաձայն Բյուրոյի RL 1-045 կանոնների Բյուրոյի կողմից մասնագիտական գիտելիքների ստուգում է իրականացվում հետևյալ ոլորտներում՝

 1) ԱՊՊԱ ոլորտը կարգավորող օրենքներ և Բյուրոյի կանոններ (ընդհանուր),
 2) ԱՊՊԱ պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատում,
 3) ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննության իրականացում,
 4) ԱՊՊԱ պայմանագրի կնքում*:

Նշված որորտներում Բյուրոյի կողմից մասնագիտակն գիտելիքների ստուգմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է Բյուրո ներկայացնել հետևալ տեղեկությունները՝

 1) թեկնածուի անունը, ազգանունը,
 2) ոլորտները, որոնցում թեկնածուն ցանկանում է անցնել մասնագիտական գիտելիքների ստուգում,
 3) ստուգմանը մասնակցելու օրը և ժամը` ըստ հրապարակված ցանկի,
 4) հեռախոսահամարը (քաղաքային, բջջային),
 5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
 6) էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

Գիտելիքների ստուգման նպատակով կարող եք գրանցվել՝ լրացնելով համապատասխան հայտը, որը ներկայացված է Բյուրոյի կայքի «Փորձագետներ» բաժնում:

*«ԱՊՊԱ պայմանագրի կնքում» ոլորտում մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով հերթագրման համար Բյուրոյի կողմից սահմանվել է այլ ընթացակարգ։

Թարմացվել է՝ 17.08.2015 12:38:51