2015թ-ի 3-րդ եռամսյակի քննական օրեր 01.06.2015 Հարգելի՛ գործընկերներ,
Ձեզ ենք ներկայացնում 2015թ-ի 3-րդ եռամսյակի համար Բյուոյի կողմից անցկացվող մասնագիտական գիտելիքների ստուգման համար սահմանված օրերը։
-01․07․2015թ,
-15․07․2015թ,
-31․07․2015թ,
-14․08․2015թ,
-31․08․2015թ,
-10․09․2015թ,
-17․09․2015թ,
-30․09․2015թ, ժամը՝ 15։00։
Հիշեցնում ենք, որ համաձայն Բյուրոյի RL 1-045 կանոնների Բյուրոյի կողմից մասնագիտական գիտելիքների ստուգում է իրականացվում հետևյալ ոլորտներում՝
1) ԱՊՊԱ ոլորտը կարգավորող օրենքներ և Բյուրոյի կանոններ (ընդհանուր),
2) ԱՊՊԱ պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատում,
3) ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննության իրականացում,
4) ԱՊՊԱ պայմանագրի կնքում*:
Նշված որորտներում Բյուրոյի կողմից մասնագիտակն գիտելիքների ստուգմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է Բյուրո ներկայացնել հետևալ տեղեկությունները՝
1) թեկնածուի անունը, ազգանունը,
2) ոլորտները, որոնցում թեկնածուն ցանկանում է անցնել մասնագիտական
գիտելիքների ստուգում,
3) ստուգմանը մասնակցելու օրը և ժամը` ըստ հրապարակված ցանկի,
4) հեռախոսահամարը (քաղաքային, բջջային),
5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
6) էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):
Գիտելիքների ստուգման նպատակով կարող եք գրանցվել՝ լրացնելով համապատասխան հայտը, որը ներկայացված է Բյուրոյի կայքի «Փորձագետներ» բաժնում:
*«ԱՊՊԱ պայմանագրի կնքում» ոլորտում
մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով հերթագրման համար Բյուրոյի
կողմից սահմանվել է այլ ընթացակարգ։