2015թ-ի 4-րդ եռամսյակի քննական օրեր 18.09.2015 Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ ենք ներկայացնում 2015թ-ի 4-րդ եռամսյակի համար Բյուրոյի կողմից անցկացվող մասնագիտական գիտելիքների ստուգման համար սահմանված օրերը։
-15․10․2015թ,
-30․10․2015թ,
-16․11․2015թ,
-30․11․2015թ,
-15․12․2015թ, ժամը՝ 15։00։
Հիշեցնում ենք, որ համաձայն Բյուրոյի RL 1-045 կանոնների Բյուրոյի կողմից մասնագիտական գիտելիքների ստուգում է իրականացվում հետևյալ ոլորտներում՝
1) ԱՊՊԱ ոլորտը կարգավորող օրենքներ և Բյուրոյի կանոններ (ընդհանուր),
2) ԱՊՊԱ պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատում,
3) ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննության իրականացում,
4) ԱՊՊԱ պայմանագրի կնքում*:
Նշված ոլորտներում Բյուրոյի կողմից մասնագիտական գիտելիքների ստուգմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է Բյուրո ներկայացնել հետևյալ տեղեկությունները՝
1) թեկնածուի անունը, ազգանունը,
2) ոլորտները, որոնցում թեկնածուն ցանկանում է անցնել մասնագիտական գիտելիքների ստուգում,
3) ստուգմանը մասնակցելու օրը և ժամը` ըստ հրապարակված ցանկի,
4) հեռախոսահամարը (քաղաքային, բջջային),
5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
6) հանրային ծառայությունների համարանիշը,
7) էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):
Գիտելիքների ստուգման նպատակով կարող եք գրանցվել՝ լրացնելով համապատասխան հայտը, որը ներկայացված է Բյուրոյի կայքի «Փորձագետներ» բաժնում:
*«ԱՊՊԱ պայմանագրի կնքում» ոլորտում մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով հերթագրման համար Բյուրոյի կողմից սահմանվել է այլ ընթացակարգ։