
Կանոնների գրանցում 19.11.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 18-ին գրանցվել են «ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացին ներկայացվող պահանջների» RL 1-038 և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման»» RL 1-045 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները, լրացումները:
Կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ ԱԱՄՊ համակարգի օգտագործմամբ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման դեպքում, դրանց կնքման գործընթացում ներգրավված ֆիզիկական անձից նախկինում պահանջվող՝ Բյուրոյի կողմից տրված հավաստագրի փոխարեն, այսուհետ կպահանջվի, որպեսզի նախապես մասնակցած լինի ԱՄՄՊ համակարգի միջոցով, ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերաբերյալ ապահովագրական ընկերության կողմից կազմակերպված սեմինարներին և ապահովագրական ընկերությունում գործնական թեսթավորման դրական արդյունքներով ունենա վերջինիս կողմից տրված հավաստագիր: Գրանցված RL 1-038 և RL 1-045 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն թվականի նոյեմբերի 19-ին: