Կրկնակի փորձաքննությունների նոր՝ առավել բարելավված պայմանները 17.06.2016 Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Բյուրոյի կողմից հաստատված նոր կանոնների համաձայն 17.06.2016թ-ից գործում են կրկնակի փորձաքննությունների իրականացման նոր՝ հանրության համար առավել բարենպաստ պայմանները։ Կատարված փոփոխություններով մասնավորապես կրճատվել են կրկնակի փորձաքննությունների իրականացման ժամկետները, հստակեցվել դրանց իրականացման հետ կապված ծառայությունների արժեքները և ստանդարտացվել փորձաքննությունների ընթացքում կիրառվող փաստաթղթերը։
Կրկնակի փորձաքննությունների իրականացման նոր կարգին ու ժամկետներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: