Ուղեցույց ԱՊՊԱ ոլորտի հատուցման գործընթացում անձանց գործողությունների և իրավունքների վերաբերյալ 31.03.2017 Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ, ելնելով Ձեր իրավունքների պատշաճ իրագործման նկատառումներից, Բյուրոյի կողմից մշակվել է ԱՊՊԱ ոլորտի հատուցման գործընթացում անձանց գործողությունները և իրավունքները նկարագրող Ուղեցույց, որը նախատեսված է ԱՊՊԱ պատահարում ընդգրկված տուժողի, ապահովադրի և վարորդի համար: Սույն թվականի ապրիլի մեկից սկսած ուղեցույցը պարտադիր պետք է ծանուցվի համապատասխան անձանց՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու ապահովագրական ընկերության որոշման փաթեթի հետ միասին:
Ուղեցույցին կարող եք ծանոթանալ http://paap.am/datas/zmediabull/0c7e19affcef6c47a2b5e95d81e4d822.pdf հղումով։