Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն. ավտոմեքենայով Վրաստան այցելելիս պետք է ունենալ պարտադիր ապահովագրության պայմանագիր 06.03.2018 Հարգելի քաղաքացիներ, 

տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 1-ից Վրաստանի օրենսդրության պահանջով՝ Վրաստանում չհաշվառված ավտոմեքենաները Վրաստանի տարածքում գտնվելու ժամանակահատվածում պետք է մշտապես ունենան ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: Նշված ապահովագրության պայմանագրերը հնարավոր է ձեռքբերել նաև՝ 
1. հայ-վրացական սահմանը հատելուց անմիջապես հետո՝ Վրաստանի մաքսակետերի տարածքներին հարակից գրասենյակներից, 
2. առցանց եղանակով՝ www.tpl.ge  կայքի միջոցով: Ընդ որում՝ նման ապահովագրության պայմանագիր չունենալը առաջացնում է տուգանք 100-ից 200 լարիի չափով: Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապահովագրությունը դեռևս պարտադիր չէ Վրաստանում հաշվառված ավտոմեքենաների համար, ինչը նշանակում է, որ Վրաստանի տարածքում հաշվառված ավտոմեքենայի կողմից ձեզ վնաս պատճառվելու դեպքում դուք հատուցում չեք կարող ստանալ ապահովագրական համակարգի միջոցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վնաս պատճառող մեքենան կամավորության սկզբունքով ունի համապատասխան ապահովագրություն:

Թարմացվել է՝ 06.03.2018 18:46:18