Հետաքրքիր վիճակագրություն 22.10.2018 Վերջին մեկ տարվա տվյալներով ԱՊՊԱ ոլորտում յուրաքանչյուր 1,65-րդ ավտովթարը կամ ավտովթարների շուրջ 61 %-ը գրանցվում են պատահարների պարզեցված գրանցման միջոցով: Համեմատության համար նշենք, որ մինչև 100.000 դրամ վնասներով պատահարների պարզեցված համակարգի ներդրումը (2013 թվականից մինչև 2016 թվականը) ԱՊՊԱ ոլորտում մինչև 100.000 դրամ գույքային վնասներով գրանցված ավտովթարները տարեկան միջինում կազմել են 19,000, իսկ պարզեցված համակարգի ներդրումից հետո (2016 թվականից սկսված)՝ տարեկան միջինում մոտ 35,000 ավտովթար: