Շնորհավորում ենք Ապահովագրողի օրվա կապակցությամբ 19.11.2018 Ապահովագրական շուկայի հարգելի գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում ենք Ապահովագրողի օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում ենք մասնագիտական հմտությունների անընդհատ կատարելագործում՝ միտված նոր արդյունք ստեղծող բիզնես լուծումների ներդրման և մեր հանրության համար բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման արդյունավետ համադրությանը: Մասնագիտական տոները յուրաքանչյուրիս համար լավ առիթ են ևս մեկ անգամ վերաիմաստավորելու և արձանագրելու համատեղ ջանքերով ձեռքբերված արդյունքները, քննարկելու և վերլուծելու այն բացթողումները, որոնք այս կամ այն կերպով բացասաբար են անդրադարձել ապահովագրական համակարգի և դրա նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման վրա: Համապատասխանաբար բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ մեր հանրային կյանքում ապահովագրության դերի և նշանակության բարձրացման տեմպերն առաջին հերթին բխում են մեր աշխատանքի արդյունավետությունից և հանրության սպասելիքները բավարարելու մեր կարողություններից: Վստահ ենք, որ բոլորս մշտապես ներդնելու ենք մեր մասնագիտական կարողություններն ի նպաստ ոլորտի անընդհատ զարգացման և հանրային վստահության մակարդակի բարձրացման:
Հարգանքով,
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո