Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 12.08.2019 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ևս մեկ դեպք: Մասնավորապես՝ քաղաքացի Խ․Գ․-ին և Հ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին պատճառել են խոշոր չափերի վնաս։ Այսպես` Հ․Մ-ն 12.05.2018թ.-ին, ժամը 13։45-ի սահմաններում, չունենալով վարորդական վկայական, իր կողմից վարվող, Գ․ Հ․-ին պատկանող և «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում ապահովագրված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում։ Հ․Մ․-ն, լինելով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ և գիտակցելով, որ առանց վարորդական վկայականի վարելու պայմաններում ապահովագրական ընկերությունը տուժած վարորդին չի փոխհատուցի իր կողմից պատճառված վնասը, ուստի պատահարից տուժած՝ «Տոյոտա Քեմրի 2․4» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ն․-ի փոխհատուցումն իրականացնելու և իրականությունը խեղաթյուրելու և խաբեությամբ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին խոշոր չափերի վնաս պատճառելու նախնական համաձայնություն է ձեռք բերել Խ.Գ-ի հետ, ով ժամանելով պատահարի վայր ՃՈ ծառայության և ապահովագրական ընկերության աշխատակիցներին խաբեության եղանակով ներկայացել է որպես «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ ու տվել համապատասխան բացատրութուն: Նշված հանգամանքը պարզվել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից: Խ․Գ․-ին ու Հ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու համար, որում նրանք իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Խ․Գ․-ի ու Հ․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է բացառապես համաներման ակտի կիրառման արդյունքում։

 Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր,  hորդորում ենք զերծ մնալ ապահովագրական զեղծարարություններ իրականացնելուց։ Հավաստիացնում ենք, որ նման դեպքերը բացահայտելի են․ ԱՊՊԱ ոլորտում առկա են բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումներն ու տեխնիկական հնարավորությունները ինչպես զեղծարարությունների բացահայտման, այնպես էլ զեղծարարների նկատմամբ համապատասխան հետևանքներ կիրառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար:
 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 12.08.2019 12:04:39