Թափուր աշխատատեղի մրցույթ 02.12.2020 Պաշտոն: Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատու
Աշխատանքի տեսակը: Լրիվ դրույք կամ ազատ աշխատանքային գրաֆիկ (ըստ պայմանավորվածության)
Վայր: Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագիր:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատուի, ով պատրաստ է միանալ մեր թիմին.
Պարտականություններ:
- Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժողների առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին ուղարկված ծանուցումների (փաստաթղթերի)՝ օրենքին և Բյուրոյի կանոններին համապատասխանության ստուգում և վիզավորում (համաձայնեցում)
- Բյուրոյի անունից ապահովագրական ընկերությունների կողմից առողջությանը պատճառված վնասների գծով իրականացվող հատուցումների գործընթացի համապատասխանության նկատմամբ հսկողություն և մոնիթորինգի իրականացում
- Բյուրոյի կողմից տարբեր բուժհաստատություններին և այլ մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի կազմում, համապատասխան գրությունների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին
-Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման գործընթացների կատարելագործման ուղղությամբ Բյուրոյի գործադիր տնօրենին և իր անմիջական ղեկավարին առաջարկությունների ներկայացում
- Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։։
Գիտելիքներ և փորձ:
- Բարձրագույն բժշկական կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքներ մասնավորապես ՝ MS Office, Outlook,Internet,ծրագրերի գերազանց իմացություն,
Այլ հմտություններ:
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն,
- Խնդիրների լուծման կարողություն, թիմային աշխատելու կարողություն
- Լարված պայմաններում աշխատելու կարողություն,
Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա
APPLICATION PROCEDURES: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@paap.am հասցեին թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատու՛՛ պաշտոնը։
Դիմելու վերջնաժամկետն է 08․12․2020թ։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։