Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 25.02.2022 Թափուր աշխատատեղի մրցույթ


Պաշտոն: Զանգերի կենտրոնի և հանրային կապերի պատասխանատու 

Աշխատանքի տեսակը: Լրիվ աշխատանքային դրույք 

Վայր: Երևան, ՀՀ 

Աշխատանքի նկարագիր: Մեր թիմին միանալու նպատակով փնտրում ենք հաղորդակցման ընդգծված հմտություններ ունեցող աշխատակցի, ով պատասխանատու կլինի սպառողների կողմից հեռախոսազանգերի հետ կապված համապատասխան խորհրդատվության ապահովմամբ, ինչպես նաև Բյուրոյի ինտերնետային կայքի վարում։ 
 
Պարտականություններ: 
  •  Բյուրո ուղղված հեռախոսազանգերի միջոցով ԱՊՊԱ ոլորտի սպառողների խորհրդատվության ապահովում,
  •  Բյուրոյի ինտերնետային կայքի և տարբեր սոցիալական ցանցերում Բյուրոյի էջի վարում, ցանկացած հնարավոր էլեկտրոնային հարթակների մոնիթորինգի միջոցով ԱՊՊԱ ոլորտի և Բյուրոյի հետ հետ կապված տարբեր խնդիրների վերհանում և Բյուրոյի գործադիր տնօրենի ներկայացում, 
  •  Բյուրոյի և ԱՊՊԱ ոլորտի հանրային իրազեկման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների առաջարկում, կազմակերպում, համապատասխան ռազմավարությունների մշակում,
  •  Առաջարկությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ զանգերի կենտրոնի, ինչպես նաև տարբեր գործընթացների կարգավորումների բարելավումների վերաբերյալ, 
  •  Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։ 

 Գիտելիքներ և փորձ: 
  •   Բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիոլոգի,
  •   Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտում, 
  •   ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի տիրապետում, 
  •   Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook, 
  •   Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն։ 

 Այլ հմտություններ 
  •   Կազմակերպչական ունակություն, թիմային աշխատելու, խնդիրների լուծման կարողություն,
  •   Բարձր նախաձեռնողականություն, 
  •   Լարված պայմաններում աշխատելու կարողություն,
  •   Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ, 
  •   Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ 

Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Մարտի 10, 2022 թ․ 

Դիմումների ընդունման ընթացակարգ: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին «թեմա» դաշտում անպայման նշելով «Զարգերի կենտրոնի պատասխանատու» պաշտոնը։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Թարմացվել է՝ 25.02.2022 12:05:57