Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Փորձագետների որակավորման վերաբերյալ 20.04.2022 Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ ոլորտում փորձաքննության իրականացման համար որակավորում ստացող անձանց համար Բյուրոյի կանոններով տարեսկզբից ներդրվել է բարեվարքության պահանջներին համապատասխանության ստուգման գործընթաց։ 

Հիշյալ գործընթացի շրջանակներում ի թիվս այլ տեղեկատվության՝ Բյուրոյի կողմից այսուհետ որակավորման համար դիմող անձանցից (կազմակերպության դեպքում՝ դրա ղեկավարից ու բոլոր ֆիզիկական անձ փորձագետներից) (այսուհետ՝ դիմող անձ) պահանջվելու և դիտարկվելու են նաև առնվազն երեք անձի նույնականացնող տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, վերջին աշխատավայր ու զբաղեցրած պաշտոնը (եթե վերջին աշխատավայրը ֆինանսական կամ փորձաքննության համակարգում չէ ապա՝ նաև այդ աշխտավայրը, պաշտոնը և աշխատելու ժամանակահատվածը), կոնտակտային հեռախոսահամար), որոնք պատրաստակամություն են հայտնել տրամադրել երաշխավորություն դիմող անձի վերաբերյալ։ 
Ընդ որում, երաշխավորներից մեկը պետք է լինի դիմող անձի վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում է դիմող անձն անցնել աշխատանքի, բայց պետք է աշխատեն կամ աշխատած լինեն ֆինանսական կամ փորձաքննությունների համակարգում:

Թարմացվել է՝ 26.05.2022 14:05:45