Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 13.06.2022


Թափուր աշխատատեղի մրցույթ 

Փնտրում ենք Զարգացման և Մեթոդաբանության ծառայության կրտսեր մասնագետի։ 

Աշխատանքի տեսակը: Ճկուն 

Վայր: Երևան, ՀՀ 

Աշխատանքի նկարագիր: Մեր թիմին միանալու նպատակով փնտրում ենք Զարգացման և մեթոդաբանության ծառայության կրտսեր մասնագետի, ով կներգրավվի Բյուրոյի կանոնների և ներքին իրավական այլ ակտերի նախագծերի կազմման, դրանց վերամշակման, ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության նպատակով վերլուծությունների իրականացման, իսկ հետագայում նաև զարգացման ծրագրերի իրականացման գործընթացներում։ 

Պարտականություններ: 

  • ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ կարգավորում ապահովելու նպատակով Բյուրոյի կանոնների նախագծերի կազմման, դրանց վերամշակման ու համակարգման աշխատանքներին մասնակցություն, 
  • Բյուրոյի ներքին կանոնների և այլ ներքին իրավական ակտերի մշակման, ներքին կանոնների և այլ ներքին իրավական ակտերին վերաբերող հրամանների պատրաստման, ընդունված հրամաններում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախագծերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
  • Մասնակցություն Բյուրոյի ներքին կանոններին և այլ ներքին իրավական ակտերին առնչվող խորհրդակցություններին, 
  • ԱՊՊԱ համակարգի զարգացման ծրագրերի մշակման, իրականացման, առաջարկությունների ներկայացման և համակարգման գործընթացներին մասնակցություն,
  • ԱՊՊԱ ոլորտի զարգացումների և առկա խնդիրներին առնչվող լուծումների նպատակով առաջադրվող ու պարբերական վերլուծությունների իրականացում և նախաձեռնում, 
  • ԱՊՊԱ համակարգի, մասնավորապես` առկա վիճակի, միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացում և ներկայացում, ԱՊՊԱ համակարգի կատարելագործման վերաբերյալ սեմինար-քննարկումների կազմակերպում, 

Գիտելիքներ և փորձ: 

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում , 
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն , 
  • ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի իմացությունն ողջունվում է, 
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook, 
  • Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ տիրապետում։ 

Այլ հմտություններ 

  • Վերլուծական հմտություններ, 
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, 
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, 
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում 
  • Բարձր նախաձեռնողականություն, 
  • Լարված պայմաններում աշխատելու կարողություն, 
  • Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ, 
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն 
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։ 

Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Հունիսի 30, 2022 թ․ 

Դիմումների ընդունման ընթացակարգ: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին «թեմա» դաշտում անպայման նշելով «Զարգացման և մեթոդաբանության ծառայության կրտսեր մասնագետ» պաշտոնը։ 

Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Թարմացվել է՝ 27.06.2022 12:43:36