Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնադրության գրանցում 11.10.2022

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 30-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ին։

Կանոնադրությունում մասնավորապես իրականացվել են հետևյալ փոփոխությունները՝

1. Ուժը կորցրած է ճանաչվել այն պահանաջը, որի համաձայն առնվազն 5 տարին մեկ անգամ Բյուրոյի խորհրդի նիստում պետք է քննարկվի ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գումարի չափի փոփոխման օրենսդրական գործընթաց նախաձեռնելու միջնորդությամբ Կենտրոնական բանկ դիմելու անհրաժեշտության հարցը։ Բանն այն է, որ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գումարի չափի փոփոխման գործընթացը փաստացի իրականացվում է Բյուրոյի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշմամբ՝ Բյուրոյի կանոնների շրջանակներում՝ պահպանելով համապատասխան իրավական կարգավորումները, որը, բնականաբար, ավելի օպերատիվ է և դյուրին, քան օրենսդրական փոփոխության նախաձեռնումը։ Համապատասխանաբար, հիշյալ պահանջն այս պահի դրությամբ արդիական չէ։

2. Ընդլայնվել է Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից Խորհրդի սահմանած կարգով և պարբերականությամբ Խորհրդին ներկայացվող հաշվետվությունների կազմը՝ այն համապատասխանեցնելով «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի և ներքին աուդիտի կողմից Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ձևը, բովանդակությունը և դրանց ներկայացման կարգը» RL 2-56-01 կանոններով սահմանված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդին ներկայացվող հաշվետվության» համար սահմանված ձևաչափին։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնադրության ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Բյուրոյի մասին» բաժնի «Բյուրոյի կանոնադրությունը, այլ ներքին իրավական ակտեր» ենթաբաժնում։

 


 

Թարմացվել է՝ 11.10.2022 09:46:34