RL 1-006 կանոնների գրանցում 20.03.2023
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 15-ին գրանցվել են Բյուրոյի
խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից բողոք-պահանջների
քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի
մեջ են մտել սույն թվականի մարտի 15-ին։
Կատարված փոփոխություններով
մասնավորապես վերանայվել են RL 1-006 կանոններով սահմանված դրույթները՝ պայմանավորված
Բյուրոյի հաճախորդների կողմից Բյուրոյին բողոք-պահանջների ներկայացման
և դրանց քննության գործընթացն առավելապես հեռավար եղանակով ապահովմանն անցնելով, ինչպես
նաև ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով/լրացումներով։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների
համապատասխան փոփոխությունները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։