Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 16.06.2023

Պաշտոն․ Հաշվապահ

Վայր:  Հանրապետության 22, Երևան, ՀՀ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով փնտրում է  հաշվապահի։


Պահանջվող թեկնածուի մակարդակը։ Սկսնակ կամ միջին մակարդակ


Աշխատանքային պարտականություններ։

Բյուրոյի կողմից ստացված միջոցների վերաբերյալ տվյալների մուտքագրում ՀԾ-բանկ և ՀԾ-հաշվապահ  համակարգեր՝ հիմք ընդունելով համապատասխան քաղվածքների տվյալները,

Բյուրոյի կողմից կատարվող բանկային փոխանցումներին վերաբերող տվյալների նախնական մուտքագրում՝ դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հիման վրա,

Բյուրոյի կողմից կատարվող գործառնությունների տվյալների մուտքագրում ՀԾ-բանկ և ՀԾ-հաշվապահ համակարգեր՝ հիմք ընդունելով սկզբնական հաշվառման փաստաթղթերը,

Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում,

Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում։

 

Գիտելիքներ և փորձ:

Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում

Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի իմացությունն ողջունվում է,

Համակարգչային գիտելիքներ՝ MS Office պարտադիր է, ՀԾ բանկ և ՀԾ հաշվապահ իմացությունը  ցանկալի է։

 

Այլ հմտություններ

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,

Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

 

Աշխատավարձ։ Հիմնված փորձի և հմտությունների վրա

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Հունիսի 30

Դիմումների ընդունման ընթացակարգ:  Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել  info@appa.am հասցեին՝  «թեմա» դաշտում անպայման նշելով «Հաշվապահ» պաշտոնը։ 

Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած երկու թեկնածուները կհրավիրվեն երկու ամսյա փորձաշրջանի՝ անհրաժեշտ հմտությունների և ծրագրերի ձեռք բերման համար և իրենցից լավագույնը կստանա աշխատանքի առաջարկը։

Թարմացվել է՝ 16.06.2023 12:58:20